Party: Դահուկային արշավ դեպի Արագած լեռ
Main page > Armenian Extreme club > Դահուկային արշավ դեպի Արագած լեռ
Upcoming: 1
Date: 09.11.2015 21:00
Address: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | show on the map »
You will be the first one to know when pictures are uploaded!
Ձմեռային վերելքների ու դահուկային վայրէջքների սիրահարների աչքը մի ուրիշ կարգի ԼՈՒՅՍ ԼԻՆԻ, որովհետ Արագած լեռան վրա արդեն բավական ձյուն կա դահուկ վարելու համար: Եթե չեք փորձել այդ հաճույքը, ապա չեք հասկանում թե ի՞նչ է նշանակում մաքուր օդին ու ցնցող տեսարաններով շրջապատված դահուկ վարել:
ՈՒ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ քանի դեռ ճանապարհը բաց է, պիտի մինիմում թամբալ լինենք սեզոնի բացումը բոլորից շուտ չանելու ու ի սրտե չուրախանալու համար:
Մեկնում ենք այս շաբաթ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ, առավոտյան 06:00:
Քարի լճից ոտքով բարձրանալու ենք Արագածի հարավային գագաթ, հետո սահելով վերադառնալու ենք մինչև մեքենան: Կարող են միանալ նաև սնոուբորդերները, սակայն սնոուբորդ չենք տրամադրում: Վայրէջքի թեքությունը մեծ չէ և կարող են միանալ նույնիսկ սկսնակ դահուկորդները:
Մասնակցության գումարը 8000 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, դահուկների վարձակալությունը, լեռնային ուղեկցորդի ծառայությունը և չունենալու դեպքում դահուկային հագուստի տրամադրումը:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 հեռախոսահամարներով կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով: